Սիմոնե Ինձագի. «Մենք դժվար խմբից դուրս եկանք և երջանիկ ենք»

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների Lիգայի խմբային փուլի արգելքը հաղթահարելու հանգամաքը:

«Մենք դժվար խմբից դուրս եկանք և երջանիկ ենք: Լավ խաղացինք ուժեղ թիմերի դեմ: Ես գոհ եմ, որ մենք մինչև վերջ կարողացանք խաղի մեջ մնալ»,- 49-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: