«Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին ասել է, որ իր թիմը կարող է հաղթել Պրեմիեր Լիգան այս մրցաշրջանում:
«Ուրախ եմ ինձ համար, քանի, որ հանդես եմ գալիս լավագույն ակումբներից մեկում: Մենք ունենք հրաշալի թիմ, և այդ թիմով կարող ենք հաղթել Պրեմիեր Լիգան:
Իհարկե բարդ է լինի, բայց անելու ենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Sun-ը: