Տոնի Կրոսը պատմել է, թե երբ և որտեղ է պատրաստվում ավարտել իր ֆուտբոլային կարիերան

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատմել է, թե երբ և որտեղ է պատրաստվում ավարտել իր ֆուտբոլային կարիերան։

«Ես կարիերաս կավարտեմ «Ռեալում», միակ հարցն այն է, թե երբ դա տեղի կունենա, և ես դա դեռ չգիտեմ։ Ես չեմ ցանկանում խաղալ այլ ակումբում: «Ռեալը» և ես կքննարկենք իմ ապագան 2023 թվականին»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Տոնի Կրոսը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 381 հանդիպում: