Խոսեպ Գվարդիոլան խոսել է Էրլինգ Հոլանդի առողջական վիճակի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Սևիլիայի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի առողջական վիճակի մասին։

«Հոլանդն արդեն իրեն ավելի լավ է զգում նախորդ օրերի համեմատ, բայց նա դեռ հարյուր տոկոսով պատրաստ չէ: Մենք չենք ցանկանում ռիսկի դիմել»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: