Յուրգեն Կլոպ. «Այս պահին 100%-ով արդարացի չէ քննադատել «Լիվերպուլին»»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է այս մրցաշրջանում ակումբի վատ ելույթների մասին իր կարծիքով։

«Եզրակացություններ կարվեն ավելի ուշ, կամ նույնիսկ մրցաշրջանի վերջում։ Այս պահին 100%-ով արդարացի չէ քննադատել «Լիվերպուլին», քանի որ որոշ ֆուտբոլիստներ վնասվածքների պատճառով անհասանելի են: Մենք հարձակման որակի պակաս ունենք.

Հիմնական խնդիրն այն է, որ մենք կայունության պակաս ունենք»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ESPN-ը։