Միկել Արտետան ապագայում կարող է գլխավորել իսպանական գրանդը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ապագայում կարող է գլխավորել «Բարսելոնան»։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն, այս պահին «Բարսելոնան» աջակցում է ներկայիս մարզիչ Չավիին, սակայն նրանց գրավում է Արտետայի աշխատանքը «Արսենալում» և այն առաջընթացը, որին նա կարողացել է հասնել լոնդոնյան ակումբի հետ: Նշվում է, որ իսպանացի մասնագետը, ով «Բարսելոնայի» սան է, ծանոթ է ակումբի արժեքներին, ինչպես նաև երկար ժամանակ աշխատել է Խոսեպ Գվարդիոլայի հետ ինչը լուրջ հաղթաթուղթ է: