Իտալական «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Ա Սերիայում ամենաշատ խաղեր անցկացրած հետխորհրդային երկրների ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում:
Այն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ. Ռուսլան Նիգմատուլին (Ռուսաստան, «Վերոնա», 1 խաղ)
Պաշտպաններ. Ռագնար Կլավան (Էստոնիա, «Կալյարի», 61), Կախա Կալաձե (Վրաստան, «Միլան», 247), Մարյուս Ստանկյավիչյուս (Լիտվա, «Բրեշիա», «Սամպդորիա», «Լացիո», 113):
Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան (Հայաստան, «Ռոմա», «Ինտեր», 96), Իգոր Շալիմով (Ռուսաստան, «Ինտեր», «Ուդինեզե», «Բոլոնիա», «Նապոլի», 136), Արթուր Իոնիցե (Մոլդովա, «Վերոնա», «Կալյարի», «Բենևենտո», 210), Ռուսլան Մալինովսկի (Ուկրաինա, «Ատալանտա», 111), Իգոր Կոլիվանով (Ռուսաստան, «Ֆոջիա», «Բոլոնիա», 164):
Հարձակվողներ. Անդրեյ Շևչենկո (Ուկրաինա, «Միլան», 226), Վիտալի Կուտուզով (Բելառուս, «Միլան», «Սամպդորիա», «Պարմա», «Բարի», 164):
