Թոմաս Տուխել. «Ես դեռ որոշում չեմ կայացրել իմ ապագայի վերաբերյալ»

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ որոշել է դադար վերցնել մարզչական աշխատանքից։

«Չելսիում ես աշխատանքս  վայելում էի ամեն օր. Ինձ համար ամեն ինչ շատ շուտ ավարտվեց: Ես դեռ որոշում չեմ կայացրել իմ ապագայի վերաբերյալ.

Ես պետք է դադար վերցնեմ: Որոշ ակումբներ կապվեցին իմ ներկայացուցչի հետ, բայց մենք պայմանավորվեցինք, որ նա ինձ չզանգահարի 18 օր, քանի դեռ ես Հնդկաստանում եմ»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Sport Star-ը։