Լուչիանո Սպալետտի. «Նրանք կարող են միայնակ վճռել հանդիպման ելքը»

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին  «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղից առաջ համեմատել է  վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիային ու մրցակցի վինգեր Մոհամեդ Սալահին:

«Այս երկու ֆուտբոլիստները տարբեր խաղաոճեր ունեն ու փայլում են յուրովի: Նրանց կարող ես տալ նույնիսկ 2000 կմ/ժ արագությամբ փոխանցում. հեշտությամբ կընդունեն գնդակը, կշրջվեն ու կշարունակեն ընթացքը: Նրանք կարող են միայնակ վճռել հանդիպման ելքը»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: