«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է թիմում պահել հարձակվող Մարկուս Ռեշֆորդին: Մանկունիացիներն ակնկալում են, որ հարցը կլուծվի մինչև հունվար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
25-ամյա անգլիացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ակտիվացնել ավտոմատ երկարաձգման տարբերակը ևս մեկ տարով, սակայն ավելի շատ հակված է երկարաժամկետ պայմանագիր կնքելուն:
Գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը նույնպես հույսը դնում է Ռեշֆորդի վրա, ով ակումբի համակարգում է 7 տարեկանից։ Նշվում է, որ եթե մինչև Ամանոր կողմերը չկարողանան պայմանավորվել, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» կակտիվացնի տարբերակը։ Հունվարին, պայմանագրի ժամկետի ավարտից հետո, Ռեշֆորդը կարող է բանակցել այլ ակումբների հետ:
Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: