Մարկուս Ռեշֆորդը խոսել է դժվարությունների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է այն դժվարությունների մասին, որոնք անգլիացին ապրել է նախորդ մրցաշրջանում։

«Մի որոշ ժամանակ ես պայքարում էի հոգեկան խնդիրների դեմ։ Դրանք առաջացել են ոչ այնքան իմ խաղի, որքան խաղադաշտից դուրս կատարված խնդիրների պատճառով»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։ 

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ: