«Արսենալը» հետաքրքրված է թիմի պաշտպան Ուիլյամ Սալիբայի հետ պայմանագրի երկարաձգմամբ։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբը ներկայումս բանակցություններ է վարում 21-ամյա ֆուտբոլիստի հետ։ Սալիբայի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին Պրեմիեր Lիգայում անցկացրել է 12 հանդիպում «Արսենալի» կազմում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։