Բրունո Գիմարաեշը` իսպանական գրանդի ուշադրության կենտրոնում

Կատալոնական «Բարսելոնան» լրջորեն դիտարկում է «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշին ձեռք բերելու հնարավորությունը, այդ մասին հաղորդում է The Sun-ը: 

Նշենք, որ Գիմարաեշը Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակներից մեկն է։ «Արքայական ակումբի» հետաքրքրության մասին լուրերի ֆոնին «Նյուքասլը» բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու համար։

«Նյուքասլի» ղեկավարությունը ցանկանում են Բրունոյին առաջարկել պայմանագիր, որով նա շաբաթական կվաստակի մոտ 220 հազար եվրո։