ՀՖՖ-ն արձագանքել է Եղիշե Մելիքյանի քննադատությանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանի Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի քննադատությանը։

«Հոկտեմբերի 30-ին «Փյունիկ» ՖԱ պաշտոնական կայքում հրապարակվեց ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հարցազրույցը, որում նա նաև անդրադարձ էր կատարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվում մանրամասնորեն անդրադառնալ Եղիշե Մելիքյանի՝ իրականության հետ աղերս չունեցող հայտարարություններին մինչև «Բազելի» հետ հանդիպումը:

Մենք համարում ենք, որ ներկայումս առավելագույնը, ինչ կարելի է անել, համախմբվել և «Բազելի» հետ կարևորագույն հանդիպումից առաջ «Փյունիկին» աջակցելն է:

«Փյունիկ» – «Բազել» հանդիպման ավարտից հետո ՀՖՖ-ն հանդես կգա ավելի մանրամասն պարզաբանմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։