ՊՍժ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ֆրանսիական ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո 2023 թվականի ամռանը կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի»։ Այդ մասին հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի՝ սա արգենտինացու կարիերայի ամենահավանական ուղին է։ Նա կարող է նաև երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կամ վերադառնալ «Բարսելոնա»:
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրած 17 խաղում դարձել է 12 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։