Ալեխանդրո Գրիմալդոն՝ եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում

«Բենֆիկայի» ձախ պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն շարունակում է մնալ եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում:

Իսպանացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ, ինչը մեծացնում է թոփ ակումբների հետաքրքրությունը:

Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, 27-ամյա ֆուտբոլիստին ազատ գործակալ կարգավիճակով ցանկանում են ձեռք բերել՝ «Բարսելոնան» և «Յուվենտուսը», ինչպես նաև Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին»: