Տոնի Կրոսը իր կարիերայի առաջին կարմիր քարտը ստացավ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարմիր քարտ է ստացել Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ խաղում (1:1):

Այսպիսով, այդ քարմիր քարտը 32-ամյա գերմանացու համար առաջինն էր իր պրոֆեսիոնալ կարիերայում։

Նշենք, որ Կրոսն ակումբային խաղերում ստացել է 84 դեղին քարտ, իսկ Գերմանիայի հավաքականում՝ 7 դեղին քարտ: