«Մոնցայի» պաշտպան Պաբլո Մարին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին», վերջերս դանակահարվել է Միլանում։ Ֆուտբոլիստը ստիպված է եղել վիրահատության ենթարկվել։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, Պաբլո Մարին արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մոտ ժամանակներս ֆուտբոլիստը կլինի տանը և կհանգստանա։
Ֆուտբոլիստը շուտով կսկսի վերականգնման գործընթացը, որը կտևի մոտ երկու-երեք ամիս: Պաշտպանը կարող է վերադառնալ խաղադաշտ արդեն հաջորդ տարի։