«Յուվենտուսը» կարող է տուգանվել խոշոր գումարով

Թուրինի «Յուվենտուսը» կարող է տուգանվել թիմի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին գումար չվճարելու պատճառով։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի համաձայն, «Յուվենտուսը» կարող է տուգանվել 60 միլիոն եվրոյով, քանի, որ ակումբը խոստացել է 20 միլիոն եվրո վճարել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին կորոնավիրուսային հիվանդության ժամանակ։

Ակումբը ստիպված է եղել վճարել Ռոնալդուին այդ գումարը, նույնիսկ եթե նա տեղափոխվեր ուրիշ ակումբ: