«Բարսելոնայի» պաշտպանը կարող է բաց թողնել 2022թ.-ի Աշխարհի առաջնությունը

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Էրիկ Գարսիան «Վալենսիայի» դեմ խաղում վնասվածք է ստացել և դեռ պարզ չէ վնասվածքի լրջությունը:

Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստը ստիպված է եղել լքել խաղադաշտը ընդմիջումից առաջ:

Նշենք, որ ֆուտբոլիստը կարող է բաց թողնել Կատարում կայանալիք 2022թ.-ի Աշխարհի առաջնությունը, որը կմեկնարկի նոյեմբերի 20-ին։