Մադրիդի «Ռեալը» գտել է Կարիմ Բենզեմայի փոխարինողին

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է հաջորդ ամառ պայքարել «Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի տրանսֆերի համար:

Ամռանը բրազիլացուն կապում էին մադրիդյան ակումբ տեղափոխության հետ, սակայն «Սերուցքայինները» հրաժարվեցին գնել բրազիլացու տրանսֆերը։

Չնայած դրան, նա շարունակում է մնալ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտիի հիմնական տրանսֆերային թիրախը։

Ըստ Goal-ի՝ ենթադրվում է, որ Անչելոտտին բրազիլացուն տեսնում է որպես Կարիմ Բենզեմայի իդեալական հետնորդ։