Մարկ-Անդրե տեր Շտեգենը մտավ Լա Լիգայի պատմության մեջ

Հոկտեմբերի 29-ին «Բարսելոնան» Լա Լիգայի 12-րդ տուրի խաղում առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ (1:0):

Կատալոնական ակումբի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կրկին անձեռնմխելի պահեց սեփական դարպասը։

Գերմանացին Իսպանիայի առաջնության մեկնարկային 12 տուրից 10-ում դարպասն անառիկ է պահել։

Ինչպես հաղորդում է Football Espana-ն, դա ռեկորդային ցուցանիշ է ներքին առաջնությունում