Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է Հռոմեական «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի ծառայություններով, հաղորդում է Calciomercatoweb-ը:
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» պատրաստ են Սերգեյի համար առաջարկել 50-60 միլիոն եվրո, ինչպես նաև կփորձեն գնել Ալբերտ-Մբոյո Լոկոնգայի տրանսֆերային իրավունքները։ Անցած ամառ լոնդոնցիները փորձեցին ձեռք բերել Միլինկովիչ-Սավիչին, սակայն հետո գործարքը ձախողվեց: