Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն խոսել է «Լիդսի» դեմ ԱՊԼ-ի 14-րդ տուրի խաղի մասին (1-2):
«Լավագույն քառյակում հայտնվելը մեր գերնպատակը չէ սակայն ես հիմար չեմ, ու հասկանում եմ, որ նման անկայուն խաղով այնտեղ հայտնվելը բարդ կլինի:
Պետք է կատարելագործվել ու սպասել մրցակիցների սայթաքումներին: Գիտենք, որ դա հնարավոր է»,- Կլոպի խոսքը փոխանցում է Goal.com-ը: