Պավել Նեդվեդը խոսել է Անտոնիո Կոնտեի «Յուվենտուս» հնարավոր վերադարձի մասին

«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Անտոնիո Կոնտեն կարող է վերադառնալ թուրինյան ակումբ՝ որպես գլխավոր մարզիչ։

Կոնտեն այժմ գլխավորում է «Թոթենհեմը»: Նրա պայմանագիրը ագլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

«Մեր դիրքորոշումը չի փոխվել. Ալեգրին վայելում է ղեկավարության և ֆուտբոլիստների լիակատար վստահությունը»,- Նեդվեդի խոսքերն է մեջբերում DAZN-ը։