«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան աճուկի վնասվածք է ստացել Լա լիգայի 12-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում (1:0), հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստը փոխարինվել է 42-րդ րոպեին։ Նրա ապաքինման ժամկետները չեն նշվում։

Այս մրցաշրջանում Գարսիան 13 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: