Սիմոնե Ինձագի. «Թիմը լավ մարզավիճակում է, պետք է շարունակել նույն ոգով»

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է «Սամպդորիայի» դեմ Ա Սերիայի 12-րդ տուրի խաղի մասին (3-0):

«Թիմը լավ մարզավիճակում է ու վստահ խաղ է ցուցադրում: Պետք է շարունակել նույն ոգով:

Ա Սերիայում ոչ մի թիմ չի պատրաստվում հանձնվել, այնուամենայիվ հոկտեմբերը կատարյալ ամիս էր մեզ համար:

Ուրախ եմ, որ աստիճանաբար շարք են վերադառնում վնասվածք ստացած ֆուտբոլիստները:

Առաջիկայում բարդ խաղեր կան: Շատ կարևոր է լինել գերմոտիվացված և ունենալ լայն ընտրության հարավորություն»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն: