«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ հանդիպումը (1:0).
«Սա շատ կարևոր հաղթանակ է, հատկապես այն պարագայում, որ մենք դրան հասանք վերջին րոպեին։
Մի փոքր նյարդայնացած էինք, մեզ վրա ազդեց Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը։ Մենք փորձեցինք մոռանալ դա, բայց մեզ համար դժվար է։
Թիմն արժանի էր այս հաղթանակին. Ֆուտբոլիստները մեծ ջանք գործադրեցին ու վերջին վայրկյաններին պարգևատրվեցին դրա համար:
Այնուամենայնիվ, մենք արժանի էինք ավելի վաղ գոլ խփելու։ Մենք ցանկանում էինք ճնշում գործադրել «Ռեալի» վրա։
Հիմա մենք առաջին հորիզոնականում ենք, չնայած հակառակորդը դեռ հանդիպում ունի անցկացնելու»,- ասել է Չավին:
Կատալոնական թիմը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում 31 միավորով զբաղեցնում է առաջին տեղը։ «Վալենսիան» 15 միավորով 10-րդ տեղում է:
Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է (31), որը մեկ հանդիպում պակաս է ացկացրել։