Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց «Վալենսիայի» հետ և միայն 93-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկու խփած գոլի շնորհիվ կարողացավ հաղթանակ կորզել (1-0): Հանդիպման 74-րդ րոպեին «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն վնասվածքի պատճառով խաղադաշտում տեղը զիջեց Ժերար Պիկեին:
Մտավախություն կար, որ վնասվածքը կարող էր լուրջ լինել, սակայն ֆրանսիացի պաշտպանի հետ ամեն ինչ կարգին է.
– Կարծում եմ սա գերծանրաբեռնվածության արդյունք է: Դժվար, թե լուրջ բան լինի, – նշել է Ժյուլ Կունդեն: