Ինչպես հայտնում է L’Équipe-ը, 2021/22 մրցաշրջանում ֆրանսիական ՊՍԺ-ն 370 մլն եվրոյի վնաս է կրել, որի մեջ ներառված է նաև Կիլիան Մբապպեի հետ պայմանագիր կնքելու փաստը:
ՊՍԺ-ն հաջորդ երեք մրցաշրջանների ընթացքում՝ մինչև 2025 թվականի ամառը, պետք է կարգավորի իր հաշիվները։ Աշխատավարձերի ֆոնդը պետք է աստիճանաբար նվազի և 2025-ից 2026 թվականներին չգերազանցի եկամուտների 70%-ը։
Նշենք, որ ակումբը պարտավորվել է նաև 6 ամիսը մեկ ֆինանսական հաշվետվություն ներկայացնել ՈՒԵՖԱ-ին։