«Չելսիի» եզրային պաշտպան Ռիս Ջեյմսը խոսել է Չեմպիոնների Լիգայի «Միլանի» դեմ խաղում ստացած ծնկի վնասվածքի մասին:
«Ես փորձում եմ լավատես լինել։ Ես չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի այս վնասվածքից հետո վերականգնվելու համար:
Եթե փորձեմ արագացնել վերականգնման գործընթացը, դա կարող է մի փոքր ռիսկային լինել: Ամեն օր փորձում եմ կատարելագործվել, ամեն ինչ անել որպեսզի շուտ վերադառնում խաղադաշտ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը: