Ալվարո Մորատան հայտնվել է հիվանդանոցում

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան հայտնվել է հիվանդանոցում։ Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Լա լիգայի 12-րդ տուրի «Կադիսի» դեմ խաղի մեկնարկում, հայտնում է MD-ն:

Մոտ ժամանակներս Ալվարո Մորատան պետք է բուժզննում անցնի, որից հետո պարզ կդառնա վնասվածքի լրջությունը։

Մադրիդի «Ատլետիկոն» ու Իսպանիայի հավաքականը հույս ունեն, որ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, քանի որ մոտ ժամանակներիս մեկնարկում է 2022թ.-ի Աշխարհի առաջնությունը: