Դատարանը չեղարկել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի դեմ մեղադրանքը։ Դատարանը ֆուտբոլիստի համար երկու տարվա ազատազրկում և տուգանք էր պահանջել 2013 թվականին «Բարսելոնա» տեղափոխության ժամանակ` ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների համար։
Մեղադրանքները հանվել են նաև «Բարսելոնայի» նախկին նախագահներ Սանդրո Ռոսելի և Խոսեպ Բարտոմեուի դեմ։ Այս մասին հայտնում է Goal-ը:
Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017թթ.-ին։ Բրազիլացին 222 միլիոն եվրոյոի դիմաց տեղափոխվեց ՊՍԺ։