«Մանչեսթեր Յունայթեդի» 18-ամյա հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն կարող է նոր պայմանագիր կնքել թիմի հետ, հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի համաձայն, ղեկավարությունը սկսել է աշխատել ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Կողմերը բանակցում են արդեն մի քանի ամիս։ Կողմերի միջեւ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023թ-ին։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ալեխանդրոն մեկ հանդիպում է անցկացրել։