Յուլիան Նագելսման. ««Բարսելոնան» մեծ պոտենցիալ ունեցող, լավ թիմ է»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» մասին:

Գերմանացի մասնագետի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում 2 անգամ հաղթեց կատալոնական ակումբին (2-0, 3-0):

««Բարսելոնան» մեծ պոտենցիալ ունեցող, լավ թիմ է: Վստահ եմ, որ նրանք հիանալի կխաղան Եվրոպա լիգայում»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է Football Espana-ն:

Չավիի թիմը Եվրոպա լիգայում ելույթները կսկսի 1/16 եզրափակիչից: