Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է հավաքականում Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարի կարգավիճակի մասին:
«Ոչ մի քննարկում չի կարող լինել Էդենի՝ ազգային հավաքականում կարևորության հետ կապված՝ հաշվի առնելով նրա կարիերան ու փորձը։
Վերջին երկու տարիները հատկապես դժվար են եղել Էդենի համար։ Ես լիովին վստահում եմ նրան»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում HLN-ն։