«Մոնցայի» պաշտպան Պաբլո Մարիան խոսել է Միլանի սուպերմարկետում տեղի ունեցած դեպքի մասին։
«Ես իմ երեխայի հետ սուպերմարկետում էի։ ՈՒժեղ ցավ զգացի մեջքիս հատվածում։ Հետո տղամարդը դանակով հարվածեց մեկ այլ տղամարդու պարանոցին։
Իմ բախտը բերեց, բայց ես տեսա, թե ինչպես է իմ աչքի առաջ մահանու այդ տղամարդը»,- Մարիի խոսքերը մեջբերում է AS-ը։