«Ինտերի» նախագահ Սթիվեն Չժանը հերքել է լուրերն այն մասին, որ ակումբը մոտ ապագայում կարող է վաճառվել։
Ակումբը չի վաճառվում. Մենք ոչ մի նոր պոտենցիալ ներդրողի հետ չենք բանակցում»,- Չժանի խոսքերն է մեջբերում Sky Italia-ն։
Այս պահին «Ինտերի» բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է չինական Suning ընկերությանը։
Ավելի վաղ տեղեկություն կար, որ Ֆինանսական ճգնաժամի պատճառով «Ինտերը» շուտով կվաճառվի 1,2 միլիարդ դոլարով: