Վահան Բիչախչյանը բաց կթողնի «Պոգոնի» առաջիկա խաղը

«Պոգոնի» հայազգի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը չի մասնակցի «Մեձի» դեմ Լեհաստանի առաջնության 15-րդ տուրի արտագնա հանդիպմանը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը Վարշավայի «Լեգիայի» դեմ առաջնության 14-րդ տուրի արտագնա խաղում (1-1)  չորրորդ դեղին քարտն էր ստացել Լեհաստանի ընթացիկ առաջնությունում, ինչի պատճառով մեկ խաղով որակազրկվել է:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Բիչախչյանը «Պոգոնի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, խփել չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում: