«Բարսելոնան» փոխարինող է գտել Սերխիո Բուսկետսին

Պորտուգալացի կիսապաշտպան Ռուբեն Նևեսը, ում իրավունքները պատկանում են «Վուլվերհեմփթոնին», կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն։

Ըստ Mundo Deportivo-ի, 25-ամյա ֆուտբոլիստին կապում են «Բարսելոնայի» հետ, որտեղ նա կարող է փոխարինել Սերխիո Բուսկետսին:

Գործարքը կարող է ավարտվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Տրանսֆերի հնարավոր գումարը կազմում է 40 մլն եվրո։