«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ում պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է, մտածում է թիմային փոփոխության մասին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի, իտալացուն գրավում է հայրենիք վերադառնալու տարբերակը։ Կոնտեն դեմ չէր լինի գլխավորել Թուրինի «Յուվենտուսը», որը Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորությամբ մրցաշրջանը վատ մեկնարկեց: Բյանկոներիների ճամբարում արդեն մտածում են մասնագետի պաշտոնանկության մասին։
Կոնտեի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի վերջին։