Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասն արձագանքել է այն հանգամանքին, որ Տիբո Կուրտուան «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ զբաղեցրել է 7-րդ տեղը:
«Ուրախ եմ Տիբոյի համար, սակայն մինչև հիմա չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր քվեարկում են: Դժգոհ եմ, որ Կուրտուան չկա լավագույն եռյակում:
Շնորհավորում եմ Բենզեմային՝ նա լավագույնն է»,- գրել է Իկերը Թվիթերում: