Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային «Ոսկե գնդակը» ստանալու կապակցությամբ։
«KB9! Երկու տառ և մի թիվ, որը կմնա ֆուտբոլի պատմության մեջ. Զիդանից 24 տարի անց Կարիմ Բենզեման արժանանում է «Ոսկե գնդակին»: Շնորհավորում եմ»,- գրել է Մակրոնը սոցցանցում։
Անցած մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ հաղթել է Լա Լիգայում և Չեմպիոնների Լիգայում՝ դառնալով երկու մրցաշարերի լավագույն ռմբարկու:
Մադրիդյան ակումբի կազմում ֆուտբոլիստը հանդես է գալիս 2009 թվականից։ Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում անցկացրել է 421 հանդիպում՝ դառնալով 223 գոլի հեղինակ։