Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն խոսել է ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի մասին:
«Կարծում եմ Նեյմարը կզգա ամենամեծ ճնշումը Աշխարհի Առաջնության ժամանակ: Կասկած չկա, որ Բրազիլիան աստղային ֆուտբոլիստներ ունի, բայց թիմի առաջատարը Նեյմարն է: Ֆուտբոլիստը հրաշալի է մեկնարկել այս մրցաշրջանում»,- Ռոնալդոի խոսքերը մեջբերում է Lequipe-ը:
2022թ-ի Աշխարհի Առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին: