Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը խոսել է վնասվածքից ապաքինման ընթացքի մասին:
«Այս պահին հիմնական նպատակը Անգլիայի հավաքական վերադառնալն է: Վստահ եմ, որ պատրաստ կլինեմ Աշխարհի Առաջնությանը:
Բարդ կլինի բայց վստահ եմ, որ կկարողանամ: Երկուշաբթի վիրաբույժին ասացի, որ նա պետք է ամեն բան անի, քանի որ ես պետք է մասնակցեմ աշխարհի առաջնությանը»,- Ուոքերի խոսքը մեջբերում է Reuters-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Ուոքերը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 8 խաղի: