Պեդրի. «Պատմության մեջ կարող է լինել միայն մեկ Մեսսի»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի մասին, ով ներկայումս հանդես է գալիս ՊՍԺ-ում:

«Մեսսիին գերազանցելը անհնար է, միշտ հիացած եմ եղել նրանով: Պատմության մեջ կարող է լինել միայն մեկ Մեսսի, անհնար է գերազանցել նրան», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է as-ը: