Իսպանական գրանդները կպայքարեն «Բավարիայի» երիտասարդ տաղանդի համար

Մյունխենի «Բավարիայի» աջ պաշտպան Ալֆոնսո Դևիսը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» դիտակետում, գրում է լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը:

Մադրիդյան ակումբը վաղուց հետևում է 21-ամյա կանադացու ելույթներին:

Ալֆոնսոյի ծառայություններով հետաքրքրված է, նաև կատալոնական «Բարսելոնան՝» որը նույնպես կպայքարի պաշտպանի համար:

Դևիսի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Ալֆոնսոն«Բավարիայի» կազմում մասնակցել է 12 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում:

Transfermarkt-ը 70 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: