«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն դարձել է իր թիմի լավագույն ռմբարկուն եվրոպական մրցաշարերում, հայտնում է Opta-ն:
Եվրոպա լիգայի 4-րդ տուրի «Շտուրմի» դեմ խաղում հարձակվողը հռոմեացիների կազմում 11 մետրանոց է իրացրել ու խփել 21-րդ գնդակը ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հանդիպումներում։
«Լացիոյի» նախորդ ռեկորդը պատկանում էր Սիմոնե Ինձագին, ով թիմի կազմում 20 գոլ է խփել եվրոպական մրցաշարերում: