Հայտնի է, թե որքան ժամանակով է շարքից դուրս մնացել Անխել Դի Մարիան

«Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Անխել Դի Մարիան, ով վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Մաքքաբիի Հայֆայի» հետ խաղում (0:2), ստիպված կլինի բաց թողնել մոտ 20 օր, հայտնում է թուրինցիների պաշտոնական կայքը:

34-ամյա ֆուտբոլիստը այսօր առավոտյան բուժզննում է անցել, որի արդյունքում հայտնաբերվել է ազդրի հետին մասի վնասվածք։

Ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան Յուվենտուսի կազմում անցկացրել է 7 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։