Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահն խոսել է, Կիլիան Մբապպեի հնարավոր տրանսֆերի մասին

«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն կարծում է, որ հարձակվող Ժոաո Ֆելիքսը հաջողության կհասնի մադրիդյան ակումբում: Նա նաև խոսել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապպեի հնարավոր տրանսֆերի մասին։

«Ինչ վերաբերում է Մբապպեին, ապա մենք նրա կարիքը չունենք և չենք էլ ունենա, նույնիսկ եթե յուրաքանչյուր թիմ ունենա իր սեփական Մբապպեն»,- Էնրիկե Սերեսոնի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։